×


“Միսս 7 մայրցամաք-2010”

“Միսս 7 մայրցամաք-2010”

Ղազախստանցի գեղեցկուհին` մրցույթի գլխավոր հաղթող:) Օգոստոսի 26-ին երեւանյան ռեստորաններից մեկում կայացավ “Միսս 7 մայրցամաք-2010” գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը: Bravo.am-ն արդեն պատմել է, որ գեղեցկության միջազգային մրցույթը մեկնարկել է օգոստոսի 15-ին: Այդ օրերի ընթացքում գեղեցկուհիներն այցելել են Հայաստանի տարբեր մարզեր ու տեսարժան վայրեր, նկարահանվել են գովազդային տարբեր ակցիաներում, նաեւ մասնակցել սիրիաբնակ դիզայներ Գեւորգ Շադոյանի նոր հավաքածուի ցուցադրությանը: :) “Միսս 7 մայրցամաք-2010” Այս տարի Հայաստան էին ժամանել աշխարհի տարբեր երկրներից 21 մասնակիցներ, որոնցից մեկն էլ դառնալու էր գլխավոր մրցանակակիրը: “Միսս 7 մայրցամաք-2010” միջազգային մրցույթին մասնակցում էին Շվեյցարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ղազախստանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի, Իտալիայի ներկայացուցիչները, Ուկրաինայից ու Ռուսաստանից` 2-ական գեղեցկուհի,  Հայաստանից` 3 գեղեցկուհի: “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության եւ նորաձեւության մրցույթը ներկայացնում էր “Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան”, “Միսս եւ Միստր Աշխարհ” միջազգային կազմկոմիտեն, որի գլխավոր ղեկավարը Աշոտ Խաչատրյանն է, արտ-տնօրենն ու կազմակերպիչը` Մարիկա Թունյանը: 12 հոգանոց ժյուրիի կազմը եւս միջազգային էր. մասնակիցներին գնահատում էին տարբեր երկրների թոփ-մոդելներ, գեղեցկության մրցույթների ազգային գործակալներ եւ այլք: “Միսս 7 մայրցամաք-2010” Մրցույթը 4 փուլից էր բաղկացած: Առաջին փուլում աղջիկներն իրենց երկրի ազգային տարազով էին. հայերեն, ռուսերեն կամ անգլերեն ողջունում էին ներկաներին ու ասում` թե որ երկրի ներկայացուցիչն են: 2-րդ մասում գեղեցկուհիները ներկայացրին Գեւորգ Շադոյանի երեկոյան զգեստների հավաքածուն: Ի դեպ, վերջինս նաեւ ժյուրիի կազմում էր: 3-րդ փուլում աղջիկները միանման լողազգեստներով փոքրիկ բեմադրություն ներկայացրին: Վերջին փուլում էլ հանդես եկան երեկոյան զգեստներով: Մրցութային փուլերը պարբերեբար համեմվում էին երգ ու պարով, նույնիսկ կրկեսային համարով::) Հյուրերի համար երգեցին “Արմենոիդս” խումբը, ուկրաինաբնակ երգիչ Դավիթ Կադիմյանը, Լոս-Անջելեսից ժամանած Մարիան, 10-ամյա Դալիտան, ՀՀ վաստակավոր արտիստ Էդգար Կարապետյանը, գեղեցկության մի շարք մրցույթների դափնեկիր Սյուզի Ադամյանը, “Խուլախուփ” կրկեսային համարով ներկայացան քույր-եղբայր Ասյան ու Վանիկը: Երեկոյի ընթացքում նաեւ իմացանք “Միսս տաղանդ” փուլի հաղթողներին: Երգի մրցույթի հաղթողը Մոլդովայի ներկայացուցիչն էր, իսկ պարի մրցույթինը` Վրաստանի գեղեցկուհին: :) “Միսս 7 մայրցամաք-2010” Մինչ գլխավոր մրցանակներին անցնելը, աղջիկներից յուրաքանչյուրն արժանացավ որեւէ տիտղոսի: Այնուհետ հովանավորների մրցանակների հանձնումն էր: Երեկոյի վերջում իրականացավ մասնակիցների կողմից երկար սպասված մրցանակաբաշխությունն ու հայտարարվեցին լավագույն թոփ-հնգյակի անունները: 4-րդ տեղը Ռուսաստանի գեղեցկուհունն էր, 3-րդ տեղին արժանացավ Բելառուսի գեղեցկուհին, 2-րդը Ռումինիայի ներկայացուցիչն էր, 1-ինը` Ղրիմինը: Վերջում հայտարարեցին “Միսս 7 մայրցամաք-2010”-ի գլխավոր հաղթողի անունը. Օկսանա Կլոչկովա` Ղազախստան: :) Երեկոյի ավարտին հաղթողին թագադրեցին ու հանձնեցին ոսկեգույն թիկնոցը… :) Ծաղիկներ, լուսանկարվող գեղեցկուհիներ, ուրախության ճիչեր, շնորհավորանքներ, հիասթափված դեմքեր, նվերներ ու պատվոգրեր` այսպես էլ եզրափակվեց “Միսս 7 մայրցամաք-2010” գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW