×


Նարե Ղազարյանը

Հայաստանի միավորները «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Հայաստանի պատվիրակ 14-ամյա Նարե Ղազարյանն իր «Dance» երգով 180 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Ներկայացնում ենք, թե որ երկրի ժյուրին քանի միավոր է տվել Հայաստանին:

Ամենաբարձր՝ 12 միավորը մեր երկիրը ստացել է Ղազախստանից, Ֆրանսիայից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Իսպանիայից, 10 միավոր՝ Իռլանդիայից:  8-ական միավոր են տվել Միացյալ Թագավորությունը, Սերբիան եւ Ուկրաինան, յոթ միավոր՝  Պորտուգալիան: Հինգ միավոր ստացել ենք Նիդեռլանդներից, Իտալիայից, Ալբանիայից եւ Վրաստանից: Մալթան տվել է 4 միավոր, 2 միավոր էլ՝ Լեհաստանը:
 
Հայաստանի ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվել է Վրաստանին, 10-ը՝ Ֆրանսիային: Մեր ժյուրիից միավորներ ստացած մյուս երկրների ցանկը՝ ստորեւ ներկայացված աղյուսակում:


«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում 203 միավորով հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն՝ «Oh Maman!» («Օ՜, մայրիկ») երգով: Հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին