×


50-ամյա Ջուդ Լոուն 7-րդ անգամ է հայր դարձել

Դերասան Ջուդ Լոուի յոթերորդ զավակի լույս աշխարհ գալու լուրը հայտնի է դարձել պապարացիների շնորհիվ. 50-ամյա դերասանին ու նրա 35-ամյա կնոջը՝ Ֆիլիպա Քոենին, նկարել են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում:

Զույգը 2 մանկական սայլակ է ունեցել, նրանցից մեկում նորածին է եղել, իսկ դայակը զբաղվել է 2020-ին ծնված փոքրիկով: Նախորդ երեխայի ծննդից հետո էլ զույգը չի շտապել այդ մասին տեղեկացնել, ու մինչեւ հիմա հայտնի չէ երեխաների սեռն ու անունը:


Այն մասին, որ 6-րդ անգամ հայր է դարձել, Լոուն պատմել էր Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ: Հաղորդավարը նրան հարցրել է, թե ինչով է զբաղվել համավարակի ժամանակ ու ստացել այսպիսի պատասխան. «Աշխատել եմ այգում: Երեխա եմ ունեցել: Հենց այդպես»:

Դերասանը նաեւ տեղեկացրել էր, որ պատրաստ են ավելի շատ երեխաներ ունենալ, քանի որ իսկապես երջանիկ են:


Daily Mail-ն այս անգամ փորձել է մեկնաբանություն ստանալ ծնողներից, սակայն նրանք որեւէ կերպ չեն արձագանքել:

Ջուդ Լոուի ու Ֆիլիպայի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2015-ին: ԶԼՄ-ները գրում են, որ նրանք 2019-ին գաղտնի ամուսնացել են ու մեկ տարի անց երեխա ունեցել:


Դերասանը Սեյդի Ֆրոստի հետ առաջին ամուսնությունից 2 որդի ու մեկ դուստր ունի, դերասանուհի, մոդել Սամանտա Բուրքն ու երգչուհի Քեթրին Հարդինգն էլ նրանից դուստրեր են ունեցել: Բոլորի հետ էլ Լոուն ջերմ հարաբերություններ ունի: Երեխաները հաճախ են նրանց տանը հյուր լինում:

«Անչափ կայուն ու առողջ ընտանեկան կյանք ունենք, որին մասնակից են լինում իմ բոլոր երեխաները: Մի քանիսը բավական մեծ են ու հաճույք են ստանում փոքրիկների հետ շփումից»,- խոստովանել է դերասանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW