×


Լուսանկարը՝ instagram.com/arusiktigranyan/

«Տանջված, քրքրված, բայց անսահման սիրով». Արուսիկ Տիգրանյանը՝ մայր լինելու եւ ամուսնու ու դստեր առաջին հանդիպման մասին

Հաղորդավար, դերասանուհի Արուս Տիգրանյանը եւ Հարութ Աբրահամյանը մարտի 2-ից վայելում են իրենց առաջնեկի ներկայությունը: Ինչպես արդեն պատմել ենք, զույգն աղջիկ է ունեցել, որին անվանել են Արփի:

Արուսիկն Ինստագրամի իր էջում նախ ցույց է տվել ամուսնու եւ դստեր առաջին հանդիպումը, հետո պատմել նոր կարգավիճակի մասին:

«Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում ինձնից ու Արփիից: Բայց իրական մամայությունն ինձ համար սկսվեց տանջված, քրքրված, բայց իսկական ու շատ, անսահման շատ մեծ սիրով: Ինստագրամի «իդեալական» ծնողների փոստերը էնքան դժվարացնում են համակերպվել նրա հետ, որ իդեալական չի լինելու, հեշտ չի լինելու, առաջվանը չի լինելու... Բայց մեկ ա՝ լինելու ա սիրուն ու սիրով», - իր եւ փոքրիկի՝ ծննդատանն արված լուսանկարին կից գրել է նա:

Լուսանկարը՝ instagram.com/arusiktigranyan/

Կարդալ ավելին

Quality Sign BW