×


Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատություն է արել եւ փոքրացրել կուրծքը

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական պլաստիկ վիրահատությունն է կատարել ու այդ մասին սոցցանցերում հրապարակում արել: Տեւական ժամանակ նրանից լուր չկար, եւ ահա հայտնել է, որ վիրահատությունը սպասվածից երկար է տեւել:

«Շատերն են հարցնում, թե ինչ է եղել: Որոշել եմ կուրծքս փոքրացնելու համար դիմել վիրահատության: Արդեն տանն եմ, հիմա կարեւորը վերականգնվելն է»,- Ինստագրամի իր էջի «սթորի»-ում հայտնել է Ավետիսյանը:


Չնայած նախորդ բարդ վիրահատությանը, երբ բարդություն էր առաջացել՝ կարերը քանդվել էին ու արյունահոսություն էր սկսվել, դա չի կանգնեցրել նրան իր երազանքի մարմինն ունենալ:

Ավետիսյանը նաեւ շնորհավորել է իր հետեւորդների տոնը:

«Շնորհավոր մեր տոնը, սիրելիներս՝ իմ նուրբ, անվախ, խոցելի, բայց քաջ աղջիկներ: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ առողջություն ու կանացի երջանկություն: Այսօր երազանք կպահեմ, որ ձեր նպատակներն իրականանան»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Quality Sign BW