×


«Երեմյան Փրոդաքթսը» շա՜տ կաթ է հյուրասիրել Երեւանի բնակիչներին եւ հյուրերին

Երեւանի կենտրոնում երեկ շա՜տ կաթ կար․ «Երեմյան Փրոդաքթս» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ կաթի մեծ հյուրասիրություն էր կազմակերպել՝ Կաթի համաշխարհային օրվան ընդառաջ։ Seasons այգում հավաքված բազմաթիվ մարդկանց համար, որոնց թվում շատ էին նաեւ արտասահմանցի հյուրերը, սա իսկական նորություն էր իր ձեւաչափով ու բովանդակությամբ։ Միջոցառման նպատակն էր նպաստել կաթի օգտագործման մշակույթի ձեւավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։


«Շա՜տ կաթը շա՜տ սեր է» կարգախոսով միջոցառմանը մեկ ժամվա ընթացքում մատուցվել է 4800 բաժակ կաթ։ Իսկ այգի եկող մարդկանց թիվը չէր նվազում, այդ հարցում չխանգարեց նույնիսկ կարճատեւ անձրեւը։ Դե, իսկ միջոցառման հատուկ հյուրն էր Hayat Project-ը՝ սիրո մասին ամենաուրախ եւ գեղեցիկ երգերով։ Այդ օրը «Երեմյան Փրոդաքթսի» ֆերման էլ էր եկել Երեւան՝ ֆերմայի հորթուկների եւ սուպեր աստղերի՝ սեր տվող առաջատար կաթնատու կովիկների հետ։ Հատկանշական էր, որ այգում ցուցադրված էին նաեւ հատուկ գյուղտեխնիկան եւ կաթ տեղափոխող մեքենան։ Սա այգու ամենամարդաշատ ու հետաքրքրական հատվածն էր, որտեղ կենդանիներին տեսնելու եւ լուսանկարելու էին գալիս մեծ ու փոքր հյուրերը։


«Լավ առիթ է, որպեսզի ցույց տանք, թե մեր կաթն ինչպիսի սիրով է պատրաստվում, թե որքան շնորհակալ ենք մեր կենդանիներին՝ բոլորիս անարատ կաթ տալու համար։ Մեր ընկերությունն աշխատում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որը հնարավորություն է տալիս վերահսկել սննդի արտադրության ողջ գործընթացն՝ ապահովելով բնական բարձրորակ կաթնամթերք: Սա նշանակում է՝ խելացի ֆերմա եվրոպական չափանիշներով, անասնակերի աճեցում սեփական դաշտերում, կենդանիների բարեկեցության եւ խնամքի ապահովում, ավտոմատացված կիթ, կաթի տեղափոխություն փակ ցիկլով, լաբորատոր նմուշառում, վերամշակում եւ շշալցում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Երեմյան Փրոդաքթս»-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։


Մի քանի կարեւոր փաստ, որ պետք է իմանալ ընկերության արտադրանքի մասին

Ֆերմայի կովերը կերակրվում են էկոլոգիապես մաքուր, ճիշտ բաղադրիչներից ընտրված, որակյալ եւ բարձր սննդարարություն ունցեող կերով։ Ընկերության մասնագետներն են ցանում սերմը, աճեցնում առվույտն ու եգիպտացորենը, այնուհետեւ տարբեր հատիկային կերերի՝  ցորենի, գարու, եգիպտացորենի, սոյայի եւ արեւածաղկի քուսպի համապատասխան չափաբաժիններով խառնուրդից ստանում ճիշտ բալանսավորված համակցված կեր՝ ըստ համապատասխան ռացիոնի։


Տարին 12 ամիս կայուն որակ ու արտադրանք ապահովելու նպատակով կենդանիների համար շուրջ տարին կլիմայական ու շենքային նույն պայմաններն են ապահովված ու նույնատիպ կերով են կերակրում։

«Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը ստացվում է մեկ աղբյուրից՝ միայն եւ միայն սեփական ֆերմայի կովերից։ Մեկ աղբյուրի կաթը թարմ է, մաքուր եւ ամենաբարձր որակի։


Ընկերության ֆերմայի կենդանիների տված կաթը փակ շղթայով անցնելուց հետո է միայն հայտնվում սպառողների սեղաններին։ Ընկերության կաթը, որպես «Ա» կարգի կաթ, բավարարում է արտաքին տեսքի, սննդարար բաղադրության եւ մանրէաբանական կազմի սահմանված ամենաբարձր հնարավոր պահանջներին: «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը գլյուտենից զերծ է։
 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանն էլ մեր զրույցում պատմեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի ֆերմայում բուծվում են Եվրոպայից ներկրված հոլշտեյն մաքրացեղ տեսակի բարձրարժեք գենետիկայով կենդանիներ. «Մեր ֆերմայում ներդրված են եւ կիրառվում են եվրոպական տեխնոլոգիաներ ու մոտեցումներ, որոնց շնորհիվ ստացվում է եվրոպական որակային չափանիշներին համապատասխանող բնական կաթ եւ կաթնամթերք: Մեր ներկայացրած կաթի որակի ապահովման մյուս երաշխիքը ֆերմայում իրականացվող մեքենայացված կիթն է: Ֆերմայի առանձնացված կիթի համար նախատեսված հատուկ սրահից կաթը փակ ցիկլով եւ 2 հատուկ ֆիլտր անցնելով հոսում է դեպի սառնարան, ապա հատուկ սառնարան-մեքենաներով տեղափոխվում Երեւանի «Արցախ» գործարանի կաթի վերամշակման արտադրամաս: Այստեղ կաթն անցնում է լաբորատոր մի շարք հետազոտություններ եւ անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչեւ փաթեթավորում»։


Հավելենք, որ «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշը ներկայանում է կաթնամթերքի լայն տեսականիով՝ կաթ, թթվասեր, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, կարագ, ռեժան, հալած պանիր, քամած մածուն, ինչպես նաեւ պանրի տեսականիով՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, բուրրատա:


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին