×


«Իմ կյանքն առանց քեզ անհետաքրքիր կլիներ». Լիլիթ Բասյանը կիսվել է սիրելիի հետ լուսանկարով

«Գիտեմ՝ կա այս աշխարհում մի մարդ, որը նայելու է այս կյանքին ինձ պես։ Կա մարդ, որը կտա ինձ այդ հանգստությունը։ Չեմ ուզում արթնանալ ու մտածել՝ նա այսօր տուն հասնելու է, թե ոչ։ Ներդաշնակություն եմ ուզում»,- կես տարի առաջ խոստովանել էր սննդաբան Լիլիթ Բասյանն ու նշել, որ մեկ տարի է, ինչ մենակ է:

2025 թվականն արդեն նա դիմավորել է սիրելիի հետ: Լիլիթն ինստագրամյան իր էջում համատեղ լուսանկարով է կիսվել ու այսպիսի խոստովանություն արել. «Երբ գտնում ես ավելի խենթ մարդու, քան դու ես: Իմ կյանքն առանց քեզ անհետաքրքիր կլիներ»:


Ավելի վաղ արված հրապարակման մեջ էլ այսպիսի մտքով է կիսվել. «Քեզ հետ անհնարինը հնարավոր է դառնում»:

Լիլիթ Բասյանն ամուսնացած է եղել դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ, որդի ունեն, որին Ալեքսանդր են անվանել: Նրանք ամուսնալուծվել են 2019 թվականին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW