×


«Ես ասացի՝ այո». Էլեն Սաֆարյանն ու Էրիկ Թավադյանը նշանադրվել են

Օրեր առաջ էր դերասանուհի եւ երգչուհի Էլեն Սաֆարյանը կիսվել սիրելիի՝ Էրիկ Թավադյանի հետ ռոմանտիկ ֆոտոշարքով, եւ ահա պարզ է դարձել, որ նրանք նշանադրվել են:

Ուրախալի լուրն Ինստագրամի սթորի բաժնում հայտնել է Սաֆարյանն ու գրել. «Ես ասացի՝ այո»:

Հրապարակումից կարելի է ենթադրել, որ ամուսնության առաջարկությունն արվել է օդապարիկով թռիչքի ժամանակ:

Զույգին առաջին անգամ միասին տեսել են «Խազեր» մրցանակաբաշխության ժամանակ:


«Ընկերս է։ Շատ չեմ սիրում հանրայնացնել իմ անձնական կյանքը, բայց այսօր ցանկացա, որ նա ինձ ուղեկցի»,- այդ օրն ասել էր դերասանուհին:

Էլենը երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է:

Կարդալ ավելին

Quality Sign BW