Սիրված երգիչների համերգը ԵՊՀ-ում
Փետրվարի 26-ին “Ոսկե Կիթառ” հանրապետական փառատոնի շրջանակներում ԵՊՀ մշակույթի կենտրոնում կայացավ հեղինակային երգի ցերեկույթ, որին ներկա էին համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ:
Ուսանողների եւ հեղինակ կատարողների միջեւ կայացավ յուրահատուկ երկխոսություն ծափերի եւ երգերի տեսքով: Անդադար հնչում էին բրավոներ (Bravo.am:)): Ուսանողներին հատկապես ոգեւորում էին խենթ ու խիզախ լինելու մասին խրախուսանքները:
Bravo.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանող Ալինա Վարդանյանն ասաց, որ նման միջոցառումներն ապացուցում են, որ երիտասարդներին հասկանում են. «Այս հեղինակներն իրենց երգերով մեր սրտից են խոսում»:
Իսկ մեկ այլ ուսանող` Ալեն Մինասյանը հավելեց. «Ուսանողները միշտ չէ, որ կարող են նրանց համերգներին ներկա գտնվել, սա լավ հնարավորություն է «տետ ա տետ» հանդիպել սիրելի երգիչներին, իրական աստղերին»:
«Մեր եւ ձեր տարբերությունը նրանում է, որ դուք երիտասարդ եք»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը, ով երիտասարդներին ողջունելով` ասաց. «Շնորհակալ եմ, որ հեռուստատեսությամբ «աստղերին» տեսնելով` փոխում եք ալիքը»: Ի պատասխան դրան հնչեց «Բրավոոոոոոոո» (Bravo.am:)):
Ռուբեն Հախվերդյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նաեւ նրա համար, որ սիրում եւ լսում են հեղինակային երգեր:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ Դավիթ Ամալյանը, Ռուբեն Բագրատունին, Տիգրան եւ Վարդան Թադեւոսյանները, Վախթանգ Հարությունյանը եւ այլ կատարողներ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի / Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: