×


Ճապոնական թեյախմություն

Ճապոնական թեյախմություն

Սենսեյ Միդորիի մաստեր կլասը ԵՊՀ-ում Երեք օր է` ԵՊՀ-ում ճապոնական արվեստով են տարված: Փետրվարի 26-ից Համալսարանի Պալեանների դահլիճում ճապոնական ձեւով թեյախմություն է տեղի ունենում, ցուցադրվում է իկեբանա ծաղկարվեստը: Միջոցառումը կազմակերպել են Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը եւ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Միդորի Յամադա. “Իկեբանա պատրաստելիս առաջին հերթին ընդգծում ենք բնության գեղեցկությունը” Ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին եւ թեյախմության արարողակարգին ծանոթացնում էր Միդորի Յամադան: Սենսեյը Հայաստան է եկել աշակերտուհու` ազգությամբ ռուս Գալինա Դավիդենկոյի հետ: Հյուրերը պատմում էին ճապոնական մշակույթի մասին, ծաղիկներով եւ բույսերով իկեբանաներ պատրաստում, ներկաներին թեյ հյուրասիրում: Միդորի Յամադան պատմեց, որ մինչեւ 17-րդ դար Ճապոնիայում միայն տղամարդիկ իրավունք ունեին իկեբանա եւ թեյ պատրաստել: Մինչեւ 17-րդ դար Ճապոնիայում միայն տղամարդիկ իրավունք ունեին իկեբանա եւ թեյ պատրաստել “Իկեբանա պատրաստելիս առաջին հերթին ընդգծում ենք բնության գեղեցկությունը: 10 տարի նույն արվեստով զբաղվելիս` միեւնույն իկեբանան կարելի է ընդամենը 10 անգամ պատրաստել, որովհետեւ, օրինակ, լոտոսը միայն օգոստոսին է ծաղկում: Երբ գեղեցիկ կինը ցանկանում է ընդգծել իր գեղեցկությունը, ոչ գեղեցիկ ընկերուհի է ընտրում, իկեբանա պատրաստելիս բույսերի ու ծաղիկների ընտրության դեպքում էլ ենք նույն կերպ վարվում”,- ասաց Միդորի Յամադան: Հիսուն տարուց ավել է Միդորի Յամադան ճապոնական թեյախմության արարողակարգով, ծաղկարվեստով եւ գեղանկարչությամբ է զբաղվում Հիսուն տարուց ավել է` Միդորի Յամադան ճապոնական թեյախմության արարողակարգով, ծաղկարվեստով եւ գեղանկարչությամբ է զբաղվում: Սենսեյն ընտանիք չունի, փոխարենը` բազմաթիվ աշակերտներ հայրենիքում եւ Ռուսաստանում: Միդորին հաճույքով է բացահայտում ճապոնական արվեստի գաղտնիքները: “Մինչ Հայաստան գալը, վարպետության դասեր եմ տվել Թուրքմենստանում եւ Ղազախստանում: Ամենից շատ թեյախմության արարողակարգն եմ սիրում, շատ հետաքրքիր երեւույթ է, այդ արվեստին տիրապետելու համար խորությամբ պետք է սովորել: Հիմա դժվար է դա կազմակերպելը, սպասքը թանկ արժե, շատ ժամանակ է պահանջում”,- Bravo.am-ին պատմեց սենսեյը: Ճապոնիայում տարբեր արարողությունների ժամանակ, հատուկ օրերին հատուկ թեյեր են խմում Գալինա Դավիդենկոն էլ արդեն քսան տարի է` սենսեյ Միդորիի աշակերտուհին է: Նա հայերին սկզբում քաղցրավենիք, այնուհետեւ` թեյ էր հյուրասիրում: Ու թեեւ այն դառը համ ունի, խմելուց հետո անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել: “Շատ եմ հավանում ճապոնական մշակույթը: Ճապոնիայում էլ շատ եմ եղել. հիանալի երկիր է”: Գալինան նոր է սկսել ճապոնական թեյը սիրել ու խմել. “Անսովոր համ ունի, երբ առաջին անգամ փորձեցի, չհավանեցի: Հետո ինձ բռնացրի այն մտքի վրա, որ կանաչ թեյի պահանջ ունեմ:): Փիլիսոփայություն է թեյախմությունը”,- ասաց Գալինա Դավիդենկոն: Միդորի Յամադան թեյ է պատրաստում ներկաների համար Միդորի Յամադան խորհուրդ տվեց առավոտյան ճապոնական թեյ խմել, իսկ երեկոյան` ըստ ցանկության, քանի որ տոնուս է բարձրացնում, հնարավոր է քունը “փախչի”: Ի դեպ, Ճապոնիայում տարբեր արարողությունների ժամանակ, հատուկ օրերին հատուկ թեյեր են խմում ու հատուկ արարողակարգով: ԵՊՀ-ում երեք օր է ճապոնական արվեստով են տարված Սենսեյը նաեւ նկարչուհի է: Ճապոնուհին ԵՊՀ-ում սումիե ոճի նկարչության դասեր էլ տվեց: Սումիե ոճը սկիզբ է առել Չինաստանում, իսկ 14-րդ դարում ներթափանցել է Ճապոնիա: Սումիե թարգմանաբար նշանակում է միատոն գեղանկարչություն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW