×


Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան

Վարպետի ցուցահանդեսը Տրետյակովյան ցուցասրահում Փետրվարի 27-ից մինչեւ մարտի 28-ը Մոսկվայի ամենահեղինակավոր Տրետյակովյան ցուցասրահում կներկայացվեն Մարտիրոս Սարյանի աշխատանքները: Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան ցուցասրահում “Տրետյակովյան ցուցասրահը բացում է իր պահոցը” ծրագրի շրջանակներում նկարչի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի 60-ից ավել աշխատանքներ: Նկարչի աշխատանքներներից Նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Տրետյակովյան ցուցասրահում, սակայն ամբողջական հավաքածուն ներկայացվելու է առաջին անգամ: Հավաքածուն բազմազան է`համալրված 1906 թ-ից իվեր ստեղծված կտավներով: Հավաքածուն ներառում է նկարչի ընկերների եւ հարազատների դիմանկարները, ինչպես նաեւ կտավներ` նկարված դեպի Թուրքիա, Եգիպտոս եւ Պարսկաստան Սարյանի բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում: Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նաեւ Մարտիրոս Սարյանի էսքիզները Օդեսայի Օպերայի եւ բալետի թատրոնի բեմադրությունների համար: Աղբյուրը` Museum.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport