×


Րաֆֆի Օհանյան

Րաֆֆի Օհանյան

“Ոչ թե լսածիդ, այլ զգացածիդ պիտի հավատաս” «Բարեւ բոլորին, մերսի, որ եկել եք: Ինչպես գիտեք, սա իմ առաջին մենահամերգն է»,- ասում է «Հայ Սուպերսթար-4» նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը Ուլիխանյան ակումբի բեմից հունիսի 9-ին: Լսվում է ծափահարությունների տեղատարափը, ու սկսվում է համերգը: Raffi Ohanyan Դեռ մի քանի րոպե առաջ` հանդերձարանում, մինչեւ բեմ դուրս գալը, Րաֆֆին անհանգստանում ու սպասում էր. այդ ընթացքում Midnight Jazz Band-ը բեմում նվագում ու “պահանջում” էր մենակատարին: Իսկ հետո` բեմում Րաֆֆիի անհանգստությունն իր տեղը զիջեց երաժշտությանը: Ու հնչեցին Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Էլվիս Փրեսլիի, Մայքլ Բուբլեի երգերը: Raffi Ohanyan «Մայքլ Բուբլեին շատ եմ սիրում, ոչ թե նրա համար, որ մեծ դիապազոն ունի, այլ որովհետեւ ճաշակով է: Իմ կարծիքով, ճաշակը մի քիչ պակասում է Հայաստանում, նայում են միայն ձայնային տվյալներին, բայց մոռանում են, որ այդ ամենը պետք է ճաշակով ներկայացնել: Երգիչը կարող է մի օկտավա դիապազոն ունենալ, բայց էնքան ճաշակով երգել: Ոչ թե լսածիդ, այլ զգացածիդ պիտի հավատաս: Բայց ինձ համար ամենա-ամենան Լյութեր Վանդրոսն է, ես միշտ պետք է ձգտեմ, որ իր մակարդակին հասնեմ”: Վերոհիշյալ ջազ բենդի կազմը այսպիսին էր` դաշնակահար Սոֆին, բաս-կիթառահար Հովոն, կիթառահար Լյովը, սաքսոֆոնահար Արթուրը, փողահար Լյովը, հարվածային գործիքներ նվագող Ալբերտը: Ի դեպ, վերջինիս անունը Րաֆֆին հենց բեմում պարզեց: «Որովհետեւ ես իրան միշտ Տիկո էի ասում, ու ինքն էլ ինձ պատասխանում էր :)”: Raffi Ohanyan Րաֆֆիի կարծիքով, մենահամերգ ունենալը բարդ է, մարդիկ նստած նայում են մենակատարին, ով իր հերթին պետք է անի այն, ինչ բոլորին կգոհացնի: “Չեմ ուզում միանգամից Օպերային թատրոնում մենահամերգ ունենալ: Աստիճանները հերթականությամբ է պետք բարձրանալ, երկու-երեք հատով բարձրանալու դեպքում կարող է շուտ ընկնես”: Համերգ ունենալու մտահղացումը վաղուց կար, սակայն այս մենահամերգին Րաֆֆին մեկ շաբաթում է պատրաստվել, քանի որ բավականին զբաղված է: Իսկ զբաղված է Րաֆֆին դասերով, այս տարի ավարտեց Եվրոպական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը: Շուտով նաեւ համերգներ են սպասվում Արցախում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ հենց վաղը Րաֆֆին արդեն փորձ ունի: Raffi Ohanyan Ծրագրավորող Րաֆֆին ասում է. «Ինձ միշտ ասել են` դու երգիչ ես, զբաղվի երգով, բայց նաեւ կրթություն ստացի: Ես արվեստի մեջ եմ. երգում եմ, վոկալի դասերի էի հաճախում Լիլիթ Հակոբյանի մոտ: Բայց Աստված մի արասցե, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի` համակարգչի ստեղնաշարին կանցնեմ: Այսինքն, սա կարծես զենք լինի ինձ համար: Ի դեպ ծրագրավորման մեջ եւ ընդհանրապես ամեն հարցում ինձ երաժշտությունն է օգնում»: Աղջիկների սիրելի Րաֆֆին Bravo.am-ին վերջապես բացահայտեց սրտակերության բաղադրատոմսը. «Գիշերները դեմքիս պոմիդոր եմ քսում :), իսկ եթե լուրջ` մարդիկ ընդհանրապես սիրում են պարզությունը, երբ դիմացինը սովորական է ու հասարակ: Եթե դու “սուպերսթար” ես, դա ոչինչ չի նշանակում, կարեւորը պարզությունն է: Իսկ “Սուպերսթարը” ինքնավստահություն է տալիս: Եթե հասնում ես արդյունքի ու մարդիկ գնահատում ու սիրում են, դու էլ ես սկսում դրան հավատալ :)»: Raffi Ohanyan & Midnight Jazz Band “Սուպերսթար”-ին մասնակցելն ու մրցույթում հաղթելը Րաֆֆիի ամենամեծ երազանքներից էր, որտեղ իրականացավ նաեւ մյուս մեծ երազանքը` նրան հեծանիվ նվիրեցին: “Փոքր խնդիրներ շատ են լինում, բայց երբ մեծ ցանկություններ, երազանքներ եմ ունենում, իրականանում են: Օրինակ, հենց հեծանիվ ունենալը ինձ համար երազանք էր, ու իրականացավ»,- խոստովանեց Րաֆֆին: Րաֆֆին խնդրեց նաեւ անպայման գրել. “Մեզ մոտ` Հայաստանում, “աստղ” հասկացությունը սխալ է: “Աստղ” նշանակում է, երբ շատ մարդիկ են քեզ սիրում, այլ ոչ թե երբ դու մարդկանցից վերեւ ես: Որքան դու մարդկանցից հեռանում ես, վերեւ ես գնում, մարդիկ սկսում են չսիրել քեզ: Պետք է մոտիկ լինես մարդկանց, որ նրանք սիրեն քեզ, դու էլ փոխադարձաբար վերադարձնես նրանց այդ սերը”: Marian & Gor Րաֆֆի ջան, տեսա՞ր, այս ցանկությունդ եւս իրականացավ, գրում ենք :) Րաֆֆի Օհանյանի մենահամերգի ներկաների թվում էր «Հայ Սուպերսթար-4» նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը, ով համերգից հետո ասաց. «Ես շատ գոհ եմ ու շատ ուրախ, որ Րաֆֆին ինքն իր ճանապարհը գտել ա, ջազի մեջ իրան լավ ա զգում, ունի հիանալի ձայն, ու ձայնից էլ շատ կարեւոր ա, որ զգացմունքով ա երգում: Ես չէի եկել որպես պրոդյուսեր, այլ եկել էի որպես երկրպագու: Ու մեծ հաճույք ստացա»: Raffi Ohanyan Րաֆֆիին քաջալերելու էին եկել նաեւ սուպերսթարցի ընկերները` Իվետան, Գոռը, Մարիամը: Այնտեղ էր նաեւ «Հայ Սուպերսթար-4»-ի Հայկը, ում «stand up show»-ի պրեմիերան վերջերս էր տեղի ունեցել նույն բեմում http://www.bravo.am/news/hayk-petrosyan/: «Ես անձամբ շատ սպասում էի այս համերգին: «Սուպերսթար»-ից հետո սա նրա առաջին քայլն է` սկիզբը դրվեց: Բոլոր երգերը իր հետ հավասար երգել եմ, իր կատարումներից ինձ հատկապես դուր եկավ «Always on my mind»-ը: Համոզված եմ, որ նա շատ առաջ կգնա, ու մեր ազգը կպարծենա Րաֆֆի Օհանյանով”,- ասաց Հայկը: Հաըկ Րաֆֆին շնորհակալություն է հայտնում ու ասում է, որ համերգը ավարտված է, ու ակումբում լսվում է դժգոհ «իյաաա»:): Ու Րաֆֆին համերգը լքել չցանկացող «բողոքարարներին» նվիրում է Մայքլ Ջեքսոնի «We are the world”-ը: Իսկ ի՞նչ է անելու «Հայ Սուպերսթար-4» նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը մենահամերգից հետո: “Գնալու եմ խմեմ :): Էս մի քանի օրը հրաժարվում էի խմիչքից»: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW