×


Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս

Սիրո բարեխոսի տոնին նվիրված ցուցահանդես Հունվարի 30-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվեց սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանրապետական 2-րդ ցուցահանդես-մրցույթը: Ցուցադրված գեղանկարների, գրաֆիկայի, քանդակների հեղինակները մինչեւ 35 տարեկան երիտասարդներն են: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,  բարձրաստիճան հոգեւորականներ ու բազմաթիվ երիտասարդներ: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 70 երիտասարդ արվեստագետների 80-ից ավելի գործեր: Բացմանն իրենց կատարումներով հանդես եկան Արարատյան հայրապետական թեմի  երգչախումբը եւ Արամ Խաչատրյանի անվան քառյակը: ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ հաճելի է, երբ հայերը նշում են իրենց ազգային տոնը`սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի օրը. “Կարծում եմ, մարդկանց կփոխանցվի այն ամենը, ինչ երիտասարդ նկարիչներն ուզել են փոխանցել, այսինքն` սեր դեպի մարդը, ընտանիքը, հայրենիքը: Անցած տարվա համեմատ` այս տարի նկատելի է, որ երիտասարդներն ավելի ոգեւորված ու հետաքրքրված են”,- ասաց Կարեն Աղամյանը: Karen Agamyan Երիտասարդ նկարիչ Աննա Ազիզյանն առաջին անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ուր ներկայացրել է “Սեր դեպի մերձավորը” անվանումով գրաֆիկան: Նրա խոսքերով, մրցույթին մասնակցելու համար է նկարել այս գործը. “Մոտ երկու օրում վերջացրել եմ աշխատանքս, փորձել եմ գույնի միջոցով արտահայտել սիրո դրսեւորումները”: Ցուցահանդեսի մասնակից Աննա Ազիզյան Մեկ այլ մասնակից` դիզայներ եւ նկարիչ Անուշիկ Հովհաննիսյանը ներկայացրել է “Գայթակղված Եվան դրախտում” աբստրակտ գրաֆիկան, որը նկարել է 2007 թվին. “Այս աշխատանքս առաջին անգամ է ցուցադրվում: Քանի որ նկարիս թեման սերն է առ Աստված, որոշեցի մասնակցել մրցույթին, բայց հաղթելու մեծ ակնկալքներ չունեմ. արվեստի ոլորտում ամենակարեւորն ակտիվությունն է”,- ասաց 23-ամյա նկարիչը: Ցուցահանդեսի մասնակից Անուշիկ Հովհաննիսյան Նկարիչ Վալմարը մրցույթին ներկայացված աշխատանքներն ընդհանուր առմամբ “թույլ” գնահատեց, ասելով. “Չգիտեմ, թե ինչ չափանիշներով են ընտրել գործերը, բայց որ կան թույլ ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքներ, միանշանակ է: Ցանկալի է, որ նկարներն ընտրվեին օբյեկտիվ ու անաչառ”,- ասաց Վալմարը: Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես նկարիչների միությունում Ցուցահանդեսի կազմակերպիչ Ղազար Միրզոյանն ասաց, որ հաջորդ տարի հավանաբար այսպիսի 3 ցուցահանդես կկազմակերպվի, քանի որ 500-ից ավելի աշխատանքների հայտեր են ունեցել. “Ներկայացված գործերը ժյուրին ընտրել է անկողմնակալ եղանակով` անգամ մասնակիցների անունները չենք նայել նկարներն ընտրելիս”: Երկուշաբթի օրը կընտրվեն հաղթողները գրաֆիկա, քանդակ, գեղանկար եւ դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 9-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW