×


«Victoria`s Secret»

«Victoria`s Secret»

«Հրեշտակների» հերթական տպավորիչ շոուն Նոյեմբերի 11-ին Նյու-Յորքում կայացավ տղամարդկանց կողմից ամենասպասված եւ աշնանային ամենատպավորիչ իրադարձություններից մեկը :): «Victoria`s Secret»-ի կիսամերկ “հրեշտակները”, ովքեր իրենց ուսերին 1,5 մետրանոց թեւեր էին կրում, ցուցադրեցին նորաձեւության տան նոր ներքնազգեստների հավաքածուն: Այս տարի ցուցադրությանը մասնակցում էին Ադրիանա Լիման, Շանել Իմանը, Կարոլինա Կուրկովան, Ալեսանդրա Ամրոզիոն: Alesandra Ambrossio Հանդիսատեսի համար անակնկալ դարձավ երգչուհի Քեթի Փերիի ելույթը: Հենց նա իր կատարմամբ բացեց ցուցադրությունը: Ցուցադրության հատուկ հյուրն էր նաեւ երգիչ Էքոնը, ում հաստատ շատ հաճելի էր գտնվել նույն բեմի վրա կիսամերկ գեղեցկուհիների միջավայրում :): «Victoria`s Secret» Միակ տխուր լուրը այն էր, որ ցուցադրությանը չէր մասնակցում հայտնի մոդել Հայդի Քլումը, նա թոշակի է անցել “հրեշտակի” պաշտոնից :) : Bravo.am-ը ձեզ է ներկայացնում ցուցադրության ամենահետաքրքիր եւ տպավորիչ պահերը: Աղբյուրը`www.spletnik.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW