×


Անուշկա Մարգարյանի 25-ամյակի անակնկալն ու իրականացած երազանքը :)

“Հարազատ թշնամի” հեռուստասերիալի դերասանուհի Անուշկա Մարգարյանն այսօր դարձել է 25 տարեկան: Նա դեռ կեսգիշերից ստանում է շնորհավորանքներ եւ շնորհակալություն հայտնում բարեմաղթանքների համար, որոնք իր օրն էլ ավելի ջերմ են դարձրել:):

Անուշկա Մարգարյանը


Հոբելյարին առաջին անակնկալը մատուցել են մտերիմ ընկերները` նրան այցելելով տոնական տորթով, փուչիկներով եւ ծաղիկներով.“Շատ անսպասելի էր եւ հաճելի:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Լիլիի դերակատարը` հավելելով, որ կարեւորում է նվերի մատուցման ձեւը.“Լինում են դեպքեր, որ հարցնում են, թե ինչ նվեր կուզեի ստանալ, բայց ավելի շատ կարեւորում եմ վերաբերմունքն ու ուշադրությունը: Օրինակ` վերջերս շատ մտերիմ մարդուց ստացել եմ շրթհարմոն, որն ինձ մատուցված օրիգինալ նվերների շարքում է”:

Անուշկա Մարգարյանը եւ Լիկա Սալմանյանը


Անուշկայի համար ծննդյան տարեդարձը միշտ տոն է. հաճույքով նշել է մանկության տարիներին, հիմա էլ չի տխրում մեկ տարով մեծանալու համար.“Քեզ կյանք է պարգեւվել, ինչպես կարելի է չսիրել այդ օրը”:

Անուշկա Մարգարյանը


Սերիալային դերասանուհին տորթի մոմերը փչելիս մեկից ավելի երազանք է պահում:).“Նախապես չեմ մտածում դրանց մասին: Արդեն իսկ իրականացած երազանքներից կարող եմ նշել սերիալում նկարահանվելը, իսկ մնացածի մասին կլռեմ:)”: Անուշկա Մարգարյանին մեր նախորդ անդրադարձը կարդացեք այստեղ

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անուշկա Մարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW