×


Արամեի եւ Աննայի հանգիստը Սոչիում :)

Արամ MP3-ն, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Վաչեն, Արմուշը, Աշոտ Ղազարյանը, Լայանան եւ հայկական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ հուլիսի 5-ին ելույթ են ունեցել Անապայում: “Հայաստանի երգերը” խորագրով համերգին մասնակցել է նաեւ Արամեն, ով որոշել է գործնական ուղեւորությունից հետո հանգիստը կազմակերպել ռուսաստանյան մեկ այլ քաղաքում:

Արամեն եւ Աննա Թովմասյանը` Սոչիում


Երգիչն ու կինը` Աննա Թովմասյանը, այս օրերին Սոչիում են: Ամուսինների ժամանցի մասին տպավորություն կազմելու համար առաջարկում ենք դիտել այս տեսանյութը, որտեղ Արամեն կերակրում է աղավնիներին:):

Արամեն եւ Աննա Թովմասյանը` Սոչիում


Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը, հայրենիք վերադառնալուց հետո Արամեն կանցնի աշխատանքային խիտ գրաֆիկին, քանի որ պատրաստվում է աշնանը նոր ձայնասկավառակ թողարկել, որը կներառի բացառապես ռուսալեզու երգեր:

Աննա Թովմասյանը` Սոչիում


“Այժմ երգերի գործիքավորման փուլն է: Պլանավորում ենք ալբոմում զետեղել դեռեւս չլսված ստեղծագործություններ, ինչպես նաեւ արդեն իսկ սիրված “Армения” –ն”,-մեզ հետ զրույցում նշել է Արտյոմ Հակոբյանը` հավելելով, որ CD-ն, հավանաբար, կկոչվի հենց “Армения”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին