“Մենության գիշեր”. այսպես է կոչվում Արման Նշանյանի նոր ստեղծագործությունը, որի տեսահոլովակի շնորհանդեսն այսօր տեղի է ունեցել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Յուրօրինակ երգ-աղոթքը գրվել է Արտակ Համբարձումյանի բանաստեղծության հիման վրա, երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է:
Արման Նշանյանը եւ "Մենության գիշեր" երգի երաժշտության հեղինակ Լիանա Անդրեասյանը
Օպերային երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, իսկ պրոդյուսերը` Գայանե Մաշուրյանը. “Նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ տարի: Եվ ահա, լույս իջավ այս գործի վրա”:
Արման Նշանյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Լիանա Անդրեասյանը
“Մենության գիշերվա” սյուժեն Արման Նշանյանի մտահղացումն է, ներկայանում է չորս կերպարով, որոնք իրենց փրկության լույսը տեսնում են եկեղեցում.“Երբ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի ասացի, որ նման միտք ունեմ, հորդորեց ինքս նկարեմ: Իհարկե, շատ պատասխանատու աշխատանք էր, եւ սպասում էի, թե երբ պետք է հանձնեմ հանդիսատեսի դատին”:
Կադր Արման Նշանյանի "Մենության գիշեր" տեսահոլովակից
Շնորհանդեսի բացման խոսքը վստահված էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որը նախ հավաքվածներին հորդորեց իր հետ “Հայր մերն” ասել, որից հետո բարի դիտում մաղթեց:
Արման Նշանյանի “Մենության գիշեր” տեսահոլովակը դիտեք այստեղ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: