Արմինկան դեկտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության ժամանակ նկարահանվել է իր նոր` “Որ լինի հեքիաթ” երգի տեսահոլովակում, որի պրեմիերան նախատեսված է փետրվարի 13-ին, իսկ այսօր ներկայացնում ենք բեքստեյջային լուսանկարները եւ թրեյլերը:
Արմինկան` "Որ լինի հեքիաթ" տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանումներն իրականացվել են Մալիբուի լողափերից մեկում` ամերիկաբնակ երգիչ Արման Աղաջանյանի աջակցությամբ, օպերատորը Հայկ Ատոմցն է: Երգչուհին հոլովակում կրում է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հեղինակած սեւ զգեստը.“Շատ գեղեցիկ տարածք ենք ընտրել. կադրերում կտեսնեք օվկիանոս, ժայռեր, երկինք, արեւ եւ ինձ:): Կարծում եմ ` երգի բովանդակությանը համահունչ տեսահոլովակ ենք ստացել”:
“Որ լինի հեքիաթ”-ի երաժշտությունը գրել է Արման Ղազարյանը` դերասան Աշոտ Ղազարյանի որդին, իսկ խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է: Այս ստեղծագործությունը երկու տարի առաջ կատարել է Լուսինե Նահապետյանն` անակնկալ մատուցելով մտերիմներին.“Արմանը երգը նվիրել էր քրոջս` նրա տարեդարձի առթիվ, գաղտնի ձայնագրել էին, եւ մեզ համար անսպասելի էր, որ խնջույքի ժամանակ երգեց: Այնքան սիրուն է, որ որոշեցի կյանք տալ, որ չմնա ընկերական-բարեկամական շրջանակում, այլ ներկայացվի հանրությանը: Ինձ համար իսկապես գեղեցիկ երգ է, որի խոսքերը թե՛ Լուսինեի, թե՛ իմ մասին են, միգուցե շատ մարդիկ էլ իրենց պատմությունը կգտնեն տեքստում”:
Արմինկան
BRAVO.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ Արմինկան ու Արազ Դարեն կներկայացնեն իրենց “Սեր ու կարոտ” զուգերգի նոր տեսահոլովակը, որի պրեմիերան դեռ չի կայացել.“Մոնտաժն արված է, Արազը դիտել ու հավանել է, սպասում եմ նրա վերադարձին, որ միասին իրականացնենք առաջին ցուցադրությունը”:
Երգչուհին վերջին ճամփորդության ընթացքում հասցրել է լինել նաեւ Նյու Յորքում ու Լաս Վեգասում.“Քանի որ անցյալ տարի իմ մի քանի ընկերներն էլ դարձան 40 տարեկան, ուզում էինք միասին նշել մեր հոբելյանական տարին: Իմ լավ ընկերոջ` Արման Աղաջանյանի ընտանիքը կազմակերպել էր մեր ուղեւորությունը դեպի Նյու Յորք, որից հետո վերադարձա Լոս Անջելես` մասնակցելու Արման Հովհաննիսյանի մենահամերգին, այնուհետեւ նկարեցինք տեսահոլովակը, իսկ Ամանորի նախօրեին արդեն Երեւանում էի”:
Արմինկան` իր նոր տեսահոլովակի նկարահանումներին
Խոսելով իր անձնական կյանքի եւ “ֆեյսբուքյան” էջում կարգավիճակը փոխելու մասին` Արմինկան նշել է հետեւյալը.“Միացյալ Նահանգներում էի, վաղ առավոտյան ընկերուհուս հետ որոշեցինք մի քիչ կատակել ու նշել, որ ընտրյալ ունեմ: “Փոփոխությունը” դարձավ քննարկման թեմա: Չէի սպասում, որ մարդիկ այդքան բուռն կարձագանքեն, մանավանդ Հայաստանում բավական ուշ ժամ էր”:
BRAVO.am
Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից եւ Արթուր Հովակիմյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: