Արսեն Գրիգորյանի ընտանիքում մեծ ուրախություն է. երեկ ծնվել է երգչի երրորդ երեխան: Ասոյի կինը նրան արու զավակ է պարգեւել: Բազմազավակ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ որդուն անվանակոչել է Արման:
Արսեն Գրիգորյանը` կնոջ եւ դստեր հետ
“Աղջիկներիս այնքան եմ սիրում, որ եթե երրորդն էլ աղջիկ լիներ, նույնչափ կուրախանայի: Տղայիս ծնվելուց հետո, անկեղծ ասած, տարօրինակ լավ եմ զգում”,- ասել է Արսենն ու հավելել, որ կնոջ եւ բժշկի կարծիքով որդին իրեն է նման:
Արսեն Գրիգորյանի կինն ու դուստրերը
Երկու օր անց երգիչը դստրերի՝ Արսինեի եւ Լիլիթի հետ կդիմավորի իրենց տան նոր բնակչին:):
BRAVO.am-ը շնորհավորում է Արսեն Գրիգորյանին` Արմանին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից


×
11,677






