×


Բրիտանական դատարանը որոշել է հանձնել Աննա-Մարիա Գալոյանին

BRAVO.am-ը 2012 թվականի նոյեմբերին տեղեկացրել էր, որ Մեծ Բրիտանիայի դատարանը հրաժարվել է ձերբակալել եւ Էստոնիային հանձնել իրենցից քաղաքական ապաստան խնդրած Աննա-Մարիա Գալոյանին, ով դատապարտվել էր անօրինական ճանապարհով մեծ գումար յուրացնելու համար: Բրիտանական կողմը, սակայն, օրերս փոխել է որոշումը. այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Աննա-Մարիա Գալոյանը


Էստոնիայի արդարադատության նախարարությունը, որն էլ բողոքարկել էր էստոնահայուհու օգտին կայացված վճիռը, հայտնել է, թե ստացել է Լոնդոնի դատարանի նոր որոշման ծանուցագիրը, նաեւ հավել, որ այն դեռ իրավական ուժ չունի, եւ Աննա-Մարիան կարող է վիճարկել:

Հիշեցնենք, քաղաքական գործիչ, “The Baltic Times” թերթի քաղաքական մեկնաբան Աննա-Մարիա Գալոյանը մեղավոր էր ճանաչել “Էստոնիայի եվրոպական շարժում” կազմակերպության միջոցները ոչ նպատակային վատնելու համար: Հետաքննության արդյունքների համաձայն` նա կազմակերպության գումարներով հոգացել էր անձնական կարիքները, թանկարժեք հագուստների եւ զարդերի ծախսերը թաքցնելու նպատակով կեղծել էր որոշ փաստաթղթեր:

Աննա-Մարիա Գալոյանը


էստոնական դատարանը 2011 թվականի մայիսի 5-ին Գալոյանին դատապարտել էր 1 տարի եւ 10 ամիս ազատազրկման, որից միայն 5 ամիսն էր նա անցկացնելու բանտում: Էստոնահայուհին մեղքը չի ընդունել, ավելին` հայտարարել է, որ դատաքննության ընթացքում խախտվել են իր իրավունքները:

Հ.Գ. Աննա-Մարիա Գալոյանը կրթությամբ քաղաքագետ է, Բարեփոխումների կուսակցության անդամ է եղել, 2010 թվականին մերկացել է էստոնական PlayBoy-ի համար, վերջին երեք տարին բնակվում է Լոնդոնում:

BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին