×


Իրինա Թովմասյանի դստեր պաղպաղակե 2-ամյակը:)

Իրինա Թովմասյանը կրտսեր դստեր՝ Մարիայի  2-ամյակի առթիվ մանկական գունեղ խնջույք է կազմակերպել` ներկաներին հյուրասիրելով պաղպաղակի տեսքով աղանդեր.«Երեխաների սիրելի քաղցրավենիքի տեսքով էր պատրաստված սեղանի պարունակությունը, բայց իսկական պաղպաղակ չկար, որ չուտեն ու հիվանդանան:)»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Իրինա Թովմասյանի դստեր 2-ամյակին


«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհու ավագ դուստրը՝ Մեգին, 13 տարեկան է, միջնեկը՝ Ալվինան՝ 3,5 տարեկան.«Փոքր աղջիկներս արդեն գիտակցում են, որ իրենց տարեդարձն է։ Ալվինային թվում է՝ ողջ տարին իր ծնունդն է, բոլորի մոմերը փչում է, հավատացած է, որ մարդիկ հենց իր համար են հավաքվում։ Մարիայի ծնունդն էլ նաեւ իրենն էր, երկուսին էլ նվեր տվեցինք։ Մեգին մանկական գրքեր ու խաղալիքներ նվիրեց, ամենակարեւորը` դասից հետո պարապմունքները հետաձգեց ու օրը մեզ հետ անցկացրեց։ Մարիան էլ, նվերներ ստանալով, իրեն հրաշալի էր զգում ու անընդհատ կրկնում, որ իր ծննդյան օրն է։ Նա շատ խելացի է, երկու լեզվով՝ հայերեն ու անգլերեն, արտասանում ու երգում է»:

Լուսինե Թովմասյանը` դստեր հետ


Իրինայի խոսքով՝ դուստրերը շատ են սիրում երգել ու պարել, նույնիսկ դժվարանում է ասել, թե ով է ավելի արտիստիկ.«Առայժմ Մեգին, բայց վստահ եմ, որ փոքրիկներս էլ ապագայում բեմը կընտրեն։ Հետաքրքիր է, որ պատմությունը երեքի դեպքում կրկնվում է. երեկոյան ժամերին մեր տանը երաժշտական ներկայացում է՝ նվագում են գործիքներով, անվերջ երգում ու պարում են։ Ինչո՞ւ ոչ, երբ մեծանան, կտանեմ տարբեր խմբակներ, ինչը երեխային մեծ փորձ է տալիս, լավ հիշողություններ եւ իր հետքն է թողնում հետագա կյանքի վրա: Ես կողմ եմ այն ամենին, ինչ կապված է բեմի հետ»։

Խոսելով ամուսնու՝ Դավթի մասին, Իրինան նշել է, որ ընտանեկան ու գործնական հարցերում ստանում է նրա աջակցությունը.«Ինչպես հարմար ենք գտնում տոնական օրերը կազմակերպել, նա մեզ հետ համաձայնում է:)։ Քանի որ ես եւ Լուսինեն միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերություն ունենք, մեր տոներն էլ մենք ենք կազմակերպում»։

BRAVO.am
Լուսանկարները` Իրինա Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW