×


Լիլիթի եւ Վահեի ջերմ լուսանկարն ու «կյանքի կանոնները»

BRAVO.am-ն աշնան վերջին լուսանկարեց Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի զբոսանքը փոքրիկ Անի Անդրեայի հետ: Ձմռան ամիսներին նրանց ընտանեկան պորտֆոլիոն համալրվել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնցից ամենաթարմերն էլ որոշել ենք ներկայացնել այսօր:

Դրանց կից հաղորդավարուհին նաեւ գրառումներ է կատարել: Զույգի լուսանկարը ուղեկցվում է, այսպես ասած, «կյանքի կանոններով»`

1. Սիրեք ձեզ
2. Զբաղվեք սիրելի աշխատանքով
3. Սպորտով զբաղվելը դարձրեք ապրելակերպ
4. Մի հետաքրքրվեք ուրիշների կյանքով եւ թույլ մի տվեք, որ ձեր     ներկայությամբ քննարկեն ուրիշի անձը
5. Աղոթեք ամեն օր
6. Երբեք մի ասեք` երբեք
7. Հիշեք, որ ընտանիքից կարեւոր ոչինչ չկա
8. Մի դրեք ձեզ անհարմար իրավիճակի մեջ` հանուն ինչ-որ կարծրատիպերի
9. Տալուց մի սպասեք, որ ձեզ էլ պիտի տան
10. Փորձեք օգտակար լինել ուրիշներին, եթե ունեն դրա կարիքը եւ ... մենք` բոլորս, մարդ ենք. մի վախեցեք սխալվելուց:

Լիլիթն իր մյուս լուսանկարին կից մեջբերել է Մերիլ Սթրիփի խոսքերը.«Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը եւ ցանկացած տեսակի պահանջկոտությունը: Ես այլեւս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին