BRAVO.am-ը պատմել էր, որ Մառա Սարուխանյանը սպասում է իր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Ուրախ ենք տեղեկացնել, որ սերիալային դերասանուհու փոքրիկը երեկ ծնվել է:
Մառան ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է Մոսկվայում: Ծնողների որոշմամբ` աղջնակն Արիանա անունն է ստացել:
Մառա Սարուխանյանն ու ամուսինը` առաջնեկի հետ (արխիվային լուսանկար)
Նրանց առաջնեկը եւս աղջիկ է: Ալեքսանդրան մեկուկես տարեկան է:
BRAVO.am
Լուսանկարները` Մառա Սարուխանյանի արխիվից


×
6,188






