×


“Մանկական Նոր ալիք 2012”-ի մեր մասնակիցները շուտով կմեկնեն Արտեկ :)

“Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան ներկայացուցիչներ Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը շուտով կմեկնեն Արտեկ, որտեղ էլ անցկացվելու է մրցույթը:

Արինան եւ Սոնան իրենց պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ


Աղջիկներն ասել են` մրցույթին լավ են պատրաստվել, իրենց պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը հավելել է հետեւյալը. “Պատրաստել էինք մոտ 15 երգ, ընտրվեց 8-ից 10-ը: Սովորաբար մրցույթից մեկ կամ երկու ամիս առաջ ընտրվում է երկու երգ, որոնց վրա սկսում ենք աշխատել,  բաց ժյուրին ասաց` չի կարողանում ընտրել, քանի որ երգերը “մեկը մյուսից լավն են”, մենք էլ ուղղակի գլուխներս բռնեցինք:): Երեխաները մեղկ էին, բայց մենք չվախեցանք, բավական լավ են պատրաստվել”:

Նադեժդա Սարգսյանը վստահ է` աղջիկները լավ ելույթ կունենան. մրցութային երկու օրվա ընթացքում կատարելու են երկրի եւ միջազգային հիթերը. “Ամեն օրվա համար 4-ից 5 երգ ենք պատրաստել, եւ ոչ միայն վոկալը, այլեւ խորեոգրաֆիան, հագուստները եւ այլն: Եթե ոչ 100, ապա 200 տոկոսով պատրաստ ենք”:

“Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան ներկայացուցիչներ Արինա Մալխասյանը եւ Սոնա Գյուլխասյանը


“Ինչպես միշտ, շատ լավ եմ տրամադրված, ամեն ինչ շատ լավ կլինի: Ճիշտ է` մի քիչ բարդ էր, բայց ինձ թվում է, որ դա կարդարացվի: Այս անգամ մենք չենք ներկայացնում մեր անձը կամ Նադեժդա Սարգսյանի անունը, այլեւ Հայաստանը, մեր եռագույնի ներքո ենք բեմ բարձրանալու, պետք է լավ ներկայանանք, որպեսզի բոլորը գոհ լինեն”,- ասել է “Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան ներկայացուցիչներից Սոնա Գյուլխասյանը:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ է Հայաստանը ներկայացնելու երկու մասնակից, իսկ պատճառն աղջիկների լավ ելույթներն են հայաստանյան նախընտրական փուլում:): 

“Մանկական Նոր ալիք 2012”-ի հայաստանյան ներկայացուցիչներ Արինա Մալխասյանը եւ Սոնա Գյուլխասյանը


Ի դեպ, Արինայի համար ընտրված երգերից են “Շոկոլադ”-ը, “Փոփ Սթարը”-ը,  “Լուսնյակ գիշեր”-ը, “Without You”-ն, “Hero”-ն եւ այլն: “Ուզում եմ, որ  միջազգային հիթը լինի “Hero”-ն, իսկ երկրի հիթը` “Շոկոլադ”-ը կամ  “Լուսնյակ գիշեր”-ը”,- ասել է փոքրիկ երգչուհին:

Սոնան էլ որպես միջազգային հիթը ուզում է կատարել “Listen”-ը. “Բայց եթե լինի “I Have Nothing”-ը, չեմ նեղանա, հայերենից էլ` “Կարոտ”-ը, “Ջան-ջան”-ը… Որն  էլ ընտրեն, իմ սրտով է, կարեւորը, որ այն վստահ կատարես եւ հանդիսատեսին դուր գա”:

Արինա Մալխասյանը եւ Սոնա Գյուլխասյանը


 BRAVO.am-ը հաջողություն է մաղթում մեր ներկայացուցիչներին: ):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW