×


Միհրանը, Անահիտը, Արսենը, Մարին, Էրիկը եւ մյուսները` Վարդան Բադալյանի CD-ի շնորհանդեսին

Վարդան Բադալյանը երեկ` մայիսի 31-ին, իր երկրորդ`“Տաղ հայտնության” ձայնասկավառակի թողարկման առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էր լսում ընկերներից, հարազատներից, գործընկերներից, երկրպագուներից եւ CD-ի առաջին օրինակների վրա մակագրելով նվիրում նրանց:

Արսեն Սաֆարյանը եւ Վարդան Բադալյանը


Երգչին շնորհավորելու էին եկել ինչպես ավագ գործընկերներ Մրրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սասուն Պասկեւիչյանը, այնպես էլ երգիչ-ընկերները` Արսեն Գրիգորյանը, Էրիկը, Անահիտ Շահբազյանը, Միհրան Ծառուկյանը, Մարին, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, “Չորս տարբերակ” խմբից Նարինեն, Գոհարը, Քնարիկը եւ այլք:

Վարդան Բադալյանը կնոջ հետ եւ Գայանե Ավետիսյանն ու Էրիկը


Առաջին` “Հոգու լույս” ձայնասկավառակի թողարկումից երեք տարի անց, որի շնորհանդեսը եւս BRAVO.am-ը լուսաբանել է, Վարդան Բադալյանն այս անգամ նախապատվոթյունը տվել է  ժողովրդական ու գուսանական երգերին. “Տաղ հայտնության” ալբոմում առաջինն ընդգրկել է համանուն երգը, նաեւ “Դու իմ մուսան ես”, “Անցա գնացի”, “Սիրուս կսպասեմ”, “Կուզես լինիմ”, “Երբ խանդում ես”, “Կուզես հիմի”, “Միայն քեզ համար”, “Ախ, մի անգամ էլ զիջեիր” ու այլ երգեր:

Վարդան Բադալյանի "Տաղ հայտնության" CD-ի շնորհանդեսին


Երգչի կարծիքով`ժողովրդական երգերով ձայնասկավառակն ավելի մեծ պահանջարկ կունենա Սփյուռքում, թեեւ այն կոմերցիոն չի համարում: Նա երգերը կատարել է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարած Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ. “Երգերն ընտրելիս հաշվի եմ առել մաեստրո Դավթյանի խորհուրդները, նաեւ վերցրել եմ այն երգերը, որոնք ինձ ավելի համապատասխան ու հոգեհարազատ են, ինչպես օրինակ` “Դու իմ մուսան ես”-ը կամ “Տաղ հայտնության”-ը”:

Աննա Խաչատրյանը, Խաչիկ Եղոյանը, Վարդան Բադալյանը, Ռազմիկ Ամյանը եւ Ռուզան Ավետիքյանը


Կենացներից ու շնորհավորանքներից հետո Վարդանը BRAVO.am-ի  հետ զրույցում նշել է, որ շնորհանդեսից իր ակնկալիքներն արդարացել են. “Շատ լավ է անցնում, ուրախ եմ, որ հարազատ մարդիկ կողքիս են: Շնորհանդեսին շատ երգիչների էի հրավիրել, այսօր նրանց հետ հանդիպման օր է, միգուցե երեկոյան էլ նեղ շրջապատով նշենք ու երգենք”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW