×


Նազենի Հովհաննիսյանը վրդովված է Հանրայինից

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը «ֆեյսբուքյան» իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ուզում եմ երեք բան ասել. նախ՝ Հանրային հեռուստատեսություն չի ըստ էության, այլ հեռուստաընկերություն(հեռուստատեսությունը մեկն է, իսկ ընկերությունները՝ շատ): «Սովետից» հետո լիքը բան է փոխվել։ Գոնե Հանրայինի աշխատակիցները հասկանան ու ճիշտ գրեն։

Սրտանց շնորհավորում եմ Հանրայինի 60-ամյակը, որից առնվազն 12 տարի աշխատելով այնտեղ, տեսել եմ նրա զարգացումը, աճը, զգացել եմ մաշկիս վրա անկումներն ու վայրիվերումները։ Մաղթում եմ որակական աճ ու ճաշակի բարձր նշաձող, այլ ոչ՝ հակառակը։

Ու Հանրային հեռուստաընկերության հազար տարվա աշխատողներին 60-ամյակին (թեկուզ սիմվոլիկ) չհրավիրելը խոզություն է. ով ոնց ուզում է թող հասկանա։ Մանր եք, պարոնայք, մա-նր։):

Եվ «գնացողների» հետեւից վատ բան չեն ասում, դրա համար եկողների մասին ավելի լավ է ԼԱՎՆ ասենք։)))


Նազենի Հովհաննիսյանը

Շատ հաճելի ու վստահ եմ՝ ԳՈՐԾՈՂ փոփոխություններ են արվում քաղաքական համակարգում, ու ես էլ, ինչպես շատ քաղաքացիներ, լիահույս եմ։): 

Իսկ ամենավերջում ավանդական հետգրությունս. 

Իմ լուսավոր ընկերն ու թանկագին գործընկերն այսօր ստացավ վերջապես ճիշտ ու արժանի, իրեն վայել՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը։ Շնորհավո՜ր իմ վաստակաշատ ու գործիդ նվիրյալ Ավետ Բարսեղյան, շարունակիր միշտ լցնել եթերը քո բովանդակությամբ ու հուզել քո ստեղծած խոսքով։ Շա՜տ հպարտ ու անասելի ուրախ եմ»,- գրել է նա: 

BRAVO.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ Հանրային հեռուստաընկերության պատասխանը Նազենի Հովհաննիսյան գրառման վերաբերյալ: 

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW