“Ազգային խոհանոցը նորովի”. այս կարգախոսով “Պանդոկ Երեւան” ռեստորանային ցանցը երեկ` մարտի 21-ին, Տերյան 91 հասցեում բացել է իր չորրորդ` ինքնատիպ ներքին հարդարմամբ աչքի ընկնող ռեստորանը: Պաշտոնական բացումը սկսվել է ժապավենի կտրման հանդիսավոր արարողությամբ, որն իրականացրել են ռեստորանային ցանցի հիմնադիր-տնօրեն Դավիթ Երեմյանն ու Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
"Պանդոկ Երեւան" ռեստորանային ցանցի հիմնադիր-տնօրեն Դավիթ Երեմյանն ու Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը
Հյուրերը ծանոթացել են ռեստորանի ինտերիերին, օգտվել հյուրասիրությունից, այնուհետեւ նրանց ողջունել է երեկոյի հանդիսավար Մամիկոն Սիմոնյանը` ներկայացնելով “Պանդոկ Երեւան”-ի առանձնահատկությունները.“Հարգելի երեւանցիներ, այս ռեստորանի աշխատակիցները ջանք չեն խնայում`գոհացնելու բոլոր հաճախորդներին. նրանք առավոտյան ժամը 7-ից մինչեւ ուշ գիշեր աշխատում են ձեզ համար”: Ներկաները նաեւ ունկնդրել են “Ակունք” ազգագրական համույթի կենդանի նվագակցությամբ կատարումները:
Նորաբաց ռեստորանում առկա է երեք ընդարձակ սրահ ու առանձնասենյակներ: Այստեղ հյուրերը կարող են թափանցիկ ապակիներից այն կողմ հետեւել, թե ինչպես են թոնիրներում թխվում հայկական ավանդական լավաշն ու գաթան:
Հյուրերն ունկնդրել են “Ակունք” ազգագրական համույթի կատարումները
Ինչպես հայտնել է ռեստորանային ցանցի տնօրենների խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը, պահպանելով “Պանդոկ Երեւան”-ի ձեւավորված ավանդույթները` նոր ռեստորանը նախորդներից տարբերվում է թարմացված ճաշացանկով, որն իր մեջ ներառում է նորովի մատուցված հայկական ավանդական կերակրատեսակներ. “Ցանկանում էինք ստեղծել մեր ազգային խոհանոցը լավագույնս ներկայացնող ռեստորանների ցանց, որը կկարողանար գոհացնել հաճախորդներին հայկական համեղ, թարմ ու որակյալ ուտեստներով”:
Մամիկոն Սիմոնյանը եւ "Պանդոկ Երեւան" ռեստորանային ցանցի տնօրենների խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը
Ավելի քան ութ տարի “Պանդոկ Երեւան”-ի դռները բաց են բոլորի առջեւ. բարեհամբույր սպասարկում, թարմ կերակրատեսակներ, ազգային երաժշտության կենդանի կատարումներ: Այստեղ մշտապես օգտագործվում է հայ արտադրողներից ուղղակիորեն ստացված որակյալ բնամթերք, տեղում պատրաստված թարմ հաց, լավաշ, ըմպելիքներ ու պահածոներ: Կերակրատեսակները պատրաստելիս խոհարարները հաշվի են առնում ավանդական մեթոդները` տարբեր մարզերից հավաքելով ազգային խոհանոցի բաղադրատոմսեր:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: