“Միայն հայկական խնջույքներին հոտնկայս խմում են կնոջ կենացը եւ հինգ րոպե հետո հարամում կյաժ երգչուհու կատարումը… Հա, մոռացել էի` շատ հայերի համար երգչուհին կին չէ, այլ` ակորդեոն”. Շպռօտը երեկ այսպիսի գրառում է կատարել իր “ֆեյսբուքյան” էջում, իսկ “գործի” հանգամանքները փորձել է պարզել BRAVO.am-ը:
Շպռօտը
Ամերիկաբնակ երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ “Bouvardia” ռեստորանում ելույթի ժամանակ իրեն խանգարել է Հայաստանից ժամանած մի տղամարդ.“Համոզվել եմ, որ Միացյալ Նահանգներում մեծացած հայ երիտասարդները շատ ավելի զուսպ են, կոռեկտ, իսկ հյուր եկած հայերը հաճախ են նման գռեհիկ պահվածք ունենում”:
Շպռօտը հավելել է հետեւյալը.“Առհասարակ, հարբած հաճախորդները շատ են խանգարում: Այս տղամարդն էլ, չափազանց հարբած լինելով, երգի կեսից անընդհատ ասում էր` “Անջատի՛ր”: Նրան պատասխանեցի լռությամբ…”:
Շպռօտը եւ Մարկ Սաղաթելյանը
Խոսելով անձնական եւ ստեղծագործական կյանքում փոփոխություններից` երգչուհին նշել է, որ առաջինում “ամեն ինչ նույնն է”, իսկ երգարվեստում շուտով նոր ասելիք կունենա.“Մոտ 1 ամսից, հուսով եմ, կգործի shprotmusic.com կայքը, որտեղ կտեղադրվեն երաժշտական նորություններս”:
Շպռօտը
Նա BRAVO.am-ին հայտնել է, որ նոր երգեր ունի, պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել “Passion”-ի հիման վրա.“Այս երգի խոսքերի հեղինակը ես եմ, գործիքավորել է տաղանդավոր Մանվել “Amurai” Տեր-Պողոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը կլինեմ ես”: Հիշեցնենք, որ “Նիվա չունեմ”, “Ինձ ասում են Էռնեստ The Best”, “Positive”, “Chary-Chary” տեսահոլովակների ռեժիսորը նույնպես Շպռօտն է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: