Սոնե Սիլվերը 27-ամյակի առթիվ երեկ փոքր խնջույք էր կազմակերպել երեւանյան ժամանցի վայրերից մեկում, որին ներկա են եղել ընկերուհիներն ու քույրերը։ Հոբելյարին անակնկալ է մատուցել նշանածը, իսկ այդ դրվագների ականատեսը BRAVO.am-ի լուսանկարիչն է։
Սոնե Սիլվերն ամուսնության առաջարկ է ստացել իր ծննդյան օրը
Երգչուհին հենց ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել Արսենից: Վերջինս ռեստորան է եկել պարուհիների հետ, որոնք կրել են «Ներիր» գրությամբ շապիկներ, եւ ներողություն է խնդրել սիրելիից։ Սոնեի համար նրա այցն անսպասելի է եղել, քանի որ, ինչպես պատմել է մեզ հետ զրույցում, մոտ մեկ ամիս առաջ վիճել էին. «Նեղացել էի նրանից եւ որոշել, որ այս տարի միայն աղջիկներով կնշենք։ Շատ հուզվեցի. թեեւ ինձ ստիպում էի հույզերս ղեկավարել, բայց չկարողացա։ Կարծում եմ՝ երբ մարդ իր սխալը գիտակցում է, փորձում է վերադարձնել իր սերը, պետք է հնարավորություն տալ ու ներել»։
Սոնե Սիլվերն ամուսնության առաջարկ է ստացել իր ծննդյան օրը
Սոնեն վոկալ է դասավանդում Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, սակայն տարեդարձին աշխատանքի չի գնացել.«Կարծում եմ՝ հարգելի պատճառ է: Ուսանողներիս նախապես տեղեկացրել էի, որ կբացակայեմ։ Ծննդյանս օրը շատ եմ սիրում, որովհետեւ այն լիովին անցկացնում եմ իմ սիրելի մարդկանց հետ, բոլորը ժամանակ են գտնում ինձ համար։ Նկատել եմ` աղջիկները սիրում են տորթն ու մյուս պարագաները գույներով համադրել զգեստների հետ, բայց չեմ սիրում նման բաներ։ Զգեստս սեւ էր, տորթը՝ կարմիր։ Ինձ համար ավելի կարեւոր է հյուրերիս բարձր տրամադրությունն ու լավ մթնոլորտը, մնացածը երկրորդական են»։
Սոնե Սիլվերն ամուսնության առաջարկ է ստացել իր ծննդյան օրը
Ի դեպ, օրեր անց տեղի կունենա Սոնե Սիլվերի նոր՝ «Enjoy» երգի տեսահոլովակի պրեմիերան։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: