×


Անդրե

Անդրե

“Հուսամ` 2011-ին կամուսնանամ” Անդրեի “andrelnaline”-ն այս տարի բավական բարձրացավ:): Երգիչը նշում է` 2010 թվականը իր համար շատ հաջող էր. “Լույս տեսավ “ANDREnaline”-ը: Վերջապես սկսեցի նորից բուռն աշխատել, ինչպես որ նախորդ տարիներին: 2011-ին Անդրեից “բում” սպասեք:)”: Andre & Ani 2010-ը Անդրեի համար շատ հաջող տարի լինելուց բացի անչափ հաջող էր:). “Անձնական կյանքումս փոփոխություն եղավ. ընկերուհի ունեմ` սիրած: Պաշտոնականությունից դեռ չխոսեմ. որ լինի, բոլորը կիմանան”: Bravo.am-ը երգչից հետաքրքրվեց` արդյո՞ք նախատեսում է հենց հաջորդ տարի ամուսնանալ: “Հուսամ: Շատ լավ կլինի: Ես էլ եմ ուզում”,- ասաց Անդրեն: Andre & Ani Երգչի ընտրյալը` Անին, մանկավարժ է: Անդրեն կատակեց` տնից մեկը պետք է երգի:): Զույգը ծանոթացել է Հոլանդիայում, ուր Անին բնակվում է ընտանիքի հետ: Անդրեին սիրելիի հետ մեր ֆոտոխցիկը առաջին անգամ ֆիքսել է երգչի քրոջ` Անուշ Հովնանյանի պսակադրության օրը, որը կայացավ այս օգոստոսին: Ի դեպ, Անդրեի եւ Անիի սիրո պատմության նախաբանը հենց ամռանն է գրվել ;): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Mana-Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW