64-րդ մրցանակաբաշխությունն ավարտվեց:)
Ուղիղ 11 օր առաջ մեկնարկեց Կանի 64-րդ փառատոնը, եւ Լազուրե ափին գտնվող քաղաքը վերածվեց կինոյի միջազգային մայրաքաղաքի: Մայիսի 22-ին տեղի ունեցավ կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը:
Ֆիլմերի պրեմիերաներ, աստղային երեկույթներ, ճոխ հագուստներ, կինոյի աշխարհի լեգենդներ, սակայն էլ ի՞նչ փառատոն` առանց սկանդալի:): Դանիացի ռեժիսոր, կեղծ նացիստ Լարս ֆոն Տրիերը անզգույշ կատակեց ու միանգամից “persona non grata” հայտարարվեց:
Այս ամենն արդեն պատմություն է, հաղթողների անուններն էլ հայտնի են: Ոսկե արմավենու ճյուղը` Կանի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, ստացավ ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիքի “Կենաց ծառ” ֆիլմը: “Գրան Պրին” կիսեցին թուրք ռեժիսորի “Մի անգամ Անատոլիայում” դրաման եւ Դարդեն եղբայրների “Հեծանվով տղան” ֆիլմը:
Լավագույն դերասանուհի ճանաչվեց Քրիսթեն Դանստը վերոհիշյալ ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի “Մելանխոլիա” ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու համար: “Դերասանը” սեւ-սպիտակ համր ֆիլմում հանդես եկող Ժան Դյուժարդենն արժանացավ “Լավագույն դերասան” տիտղոսին: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը` “Դրայվ” ֆիլմով:
Հիշեցնենք, որ այս տարվա փառատոնի ժյուրիի նախագահն էր Ռոբերտ դե Նիրոն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
3,786






