×


Մարկ Ցուկերբերգ

Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիրը 2010 թվականի տարվա մարդն է Նա արդեն հասցրել էր ճանաչվել երկրագնդի ամենահարուստ եւ համակրելի երիտասարդներից մեկը :): Իսկ այս անգամ Times ամսագիրը նրան` Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 26-ամյա Մարկ Ցուկերբերգին, տարվա մարդ է ճանաչել :) : Mark Zukerberg Ավելի քան 500 միլիոն մարդ գրանցված են Facebook-ում: “Եթե Facebook-ը երկիր լիներ, այն կլիներ երկրագնդում երրորդ ամենամեծը` Չինաստանից եւ Հնդկաստանից հետո”, ասում է Times ամսագրի խմբագիր Ռիչարդ Սթենջելը: Times ամսագրի մրցանակակրին որոշում է գլխավոր խմբագիրը` ընտրելով տարվա ընթացքում վատ կամ լավ իմաստով ամենաազդեցիկ երեւույթի հեղինակին: Այս ամենի հետ մեկտեղ Մարկ Ցուկերբերգը նաեւ համեստ է :) : Նա իր Facebook-ի անձնական էջում գրել է. ““Times” հեղինակավոր ամսագրի կողմից տարվա մարդ ճանաչվելը մեծ պատիվ է մեր թիմի համար: Մեր փոքրիկ թիմով կարողացել ենք ստեղծել այն, ինչը հարյուր հազարավոր մարդիկ ուզում են օգտագործել աշխարհը ավելի բացահայտ դարձնելու համար: Ես ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ”: Mark Zukerberg P. S. Bravo.am կայքը շնորհավորում է Մարկին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ շնորհակալություն է հայտնում, քանի որ մեր կայքի այցելուների 18,53%-ը  Bravo.am է «գալիս» Facebook-ի միջոցով, իսկ Bravo.am-ի երկրպագուների թիվը Facebook-ում արդեն 3 450 է :) : Պատրաստեցին Լենա Գեւորգյանը եւ Խորեն Օրմանյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.dailymail.co.uk

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին