×


“Նորաձեւության ճանապարհ”

“Նորաձեւության ճանապարհ”

Հայ եւ եվրոպացի դիզայներներին համախմբող  ծրագիրը մեկնարկեց Ի՞նչ նորաձեւություն առանց  դիզայներների եւ նորաձեւության ոլորտի փորձագետների:): Երեւանում մեկնարկել է  “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագիրը: Հենց դա է պատճառը, որ մեր քաղաք են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ, փորձագետներ, ովքեր մամուլի ասուլիս էին հրավիրել մայիսի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Fashion Լրագրողների հետ հանդիպմանը  մասնակցում էին նաեւ Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը , Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն,  ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիայի վարչության առաջին բաժնի մասնագետ Վարդուհի Խեչոյանը, նորաձեւության փորձագետ Կարին Լեյբերգը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի  հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի ղեկավար Աննա Սիմոնյանը: “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” ծրագրի շրջանակներում ձեւավորվելու է  աշխատանքային հինգ խումբ` յուրաքանչյուրում մեկական հայ եւ եվրոպացի  նկարիչ-մոդելավորող: Հայ նկարիչ-մոդելավորողներն իրենց եվրոպացի գործընկերների հետ կուսումնասիրեն միմյանց երկրների մշակույթը, ինչն էլ  պետք է արտացոլվի այն հավաքածուներում, որոնք ներկայացնելու են  ծրագրի ավարտին: Զույգերի ստեղծած 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածուն  ներկայացվելու է  Երեւանում,  Հայաստանի չորս մարզում, ինչպես նաեւ եվրոպական մասնակից երկրներում: Charlz Lonsdayl Ծրագիրը նախաձեռնել է Բրիտանական խորհուրդը, իրականացնում  է  չորս այլ եվրոպական կազմակերպության հետ համատեղ, ֆինանսավորում է Եվրամիությունը:  Ծրագրի բյուջեն կազմում է 250 հազար եվրո: “Արվեստագետներին, երաժիշտներին  եւ այլ ստեղծագործ մարդկանց պետք է միասին աշխատելու հնարավորություն տրվի, որպեսզի նրանք գաղափարներ փոխանակեն եւ նոր մոտեցումներ ուսումնասիրեն”, -ասաց   Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Կարին Լեյբերգը մասնագիտությամբ լրագրող է, ով ճանապարհորդում է ամբողջ աշխարհում ու ծանոթ է տարբեր մշակույթներին: Առաջին անգամ Հայաստան ժամանած նորաձևության փորձագետը  նշեց, որ տպավորված է այստեղի  մշակութային հարուստ բաղադրիչներով, ձեռագործ նախշերով, գույներով  ու խորհուրդ  տվեց  դրանք ավելի շատ օգտագործել դիզայնի մեջ :): Aram Nikolyan Մամուլի ասուլիսից հետո սեմինար տեղի ունեցավ: Եվրոպացի մոդելավորողները ներկայացրին նորաձեւության աշխարհում տեղի ունեցող զարգացումները, իրենց երկրներին բնորոշ մշակութային էլեմենտները:  Զրուցեցինք դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: “Ոչնչով չենք զիջում եվրոպական տվյալ երկրներին: Ինչ-որ տեղ նաեւ առավելություն ունենք: Ֆեշն ինդուստրիան պակասում է Հայաստանում, եւ ուրախալի է, որ նման ծրագրեր են նախաձեռնվում: Դրանք մեզ` դիզայներներիս համար խթան են հանդիսանում”,- ասաց  նա: Դանիացի դիզայներ Իդա Գրո Քրիստենսենը նույնպես կիսվեց իր դրական տպավորություններով:  “Հայաստանի մշակույթը կտրուկ տարբերվում է սկանդինավյան երկրներից: Այստեղ շատ են վառ գույներ օգտագործում: Կանայք շատ կանացի են ու հետաքրքիր ոճ ունեն: Ուրախ եմ, որ այստեղ եմ”,- ասաց նա: Եվրոպացի դիզայներների համար մեկնարկում է 10-օրյա մշակութային ծրագիր: Այնուհետեւ  հայ դիզայներները կմեկնեն եվրոպական հինգ երկրները, որտեղ եւ կշարունակվի ծրագիրը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով, այս ամենը խրախուսում է միջմշակութային հարաբերությունները Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW