Դերասանուհի Անժելա Սարաֆյանն իր պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ ու գայթակղիչ նոր լուսանկարներով, որոնց հեղինակը Ռաուլ Ռոմոն է, ոճաբանը՝ Ավո Երմագյանը:
«Չկան վարդեր, որ փուշ չունեն»,- գրել է Երմագյանն ու հրապարակել ֆոտոշարքից մի քանի կադր:
42-ամյա ամերիկահայ դերասանուհին սեւ եւ սպիտակ զգեստներով իսկապես ծաղկի է նման:
Սարաֆյանի մասնակցությամբ «Սուպերմեն»-ի մասին պատմող ֆիլմի պրեմիերան վերջերս է եղել: Նա ամռանն էլ Հայաստանում է նոր ֆիլմում նկարահանվել, որի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:


×
2,001





